211652_close_icon
views-count1234 դիտում article-date 13:36 14-05-2021

Ճապոնիայում գրանցվել է 6,1 մագնիտուդով երկրաշարժ

6,1 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, որը գտնվում է Ճապոնիայի Հոնսյու կղզու Միյագի պրեֆեկտուրայի Իսինոմակի քաղաքից դեպի հարավ-արևելք 71 կիլոմետր հեռավորության վրա:

Ինչպես հայտնում է Interfax-ը, այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայա-Սայանյան մասնաճյուղը։

Գրանցված երկրաշարժը էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ գնահատվում է որպես «ավերիչ»:

Ցունամիի մասին նախազգուշացում չի հայտարարվել։

Նմանատիպ նյութեր