211652_close_icon
views-count4291 դիտում article-date 11:11 14-05-2021

Միակ գործոնը, որ թույլ չի տալիս այս պահին, որ լինի լայնածավալ նոր պատերազմ՝ Ռուսաստանն է. Դավիթ Բաբայան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ պետք է պարզել, օբյեկտիվ, առանց շահարկումների, քաղաքականացման, քավության նոխազներ փնտրելու հետաքննություն կատարել, գտնել, հասկանալ՝ ինչքանով է Սյունիքում տեղի ունեցածը անփութության, միտումնավոր կամ միգուցե ֆորսմաժորային իրավիճակի հետեւանք:

Հարցին՝ ըստ նրա՝ Սյունիքում ընթացող բանակցությունները արդյունք կտա՞ն, Բաբայանը պատասխանեց. «Պետք է աշխատենք, ռուսական կողմին էլ պետք է խնդրենք, որ ինքն էլ մասնակցի, որովհետեւ միակ գործոնը, որ թույլ չի տալիս այս պահին, որ լինի լայնածավալ նոր պատերազմ, դա Ռուսաստանն է: Սա փաստ է»»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր