3989 դիտում
09:01 14-05-2021
ՀԱՊԿ-ի պարտավորությունները Հայաստանի հանդեպ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, բայց պայմանագրի ոչ թե 4-րդ (պետության վրա հարձակման), այլ 2-րդ (հարձակման վտանգի ու սպառնալիքի) հոդվածով: «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին պայմանագրի կանոնները եւ պարզեց, որ, համաձայն պայմանագրի 2-րդ հոդվածի, ՀԱՊԿ անդամ պետությունները (Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը) պարտավոր են միջոցներ ձեռնարկել Հայաստանին աջակցելու ուղղությամբ:
Համաձայն «ՀԱՊԿ-ի կողմից ճգնաժամային իրավիճակների արձագանքման» կանոնակարգի 3.6 կետի, ինչպես նաեւ «ՀԱՊԿ ուժի եւ միջոցների կիրառման մասին կոլեկտիվ որոշումների կայացման կարգի»՝ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհուրդը անվտանգության խորհրդների քարտուղարների խորհրդի հետ համատեղ պարտավոր են 3-օրյա ժամկետում անդամ-պետությունների ղեկավարների խորհրդին ներկայացնել գործողությունների պլան հետեւյալի մասին.
-ուժի գործադրման պատրաստակամության ցուցադրման նպատակով ուժերի բացազատում անդամ-պետության տարածքում,
-անդամ-պետության կայունությանը, անվտանգությանը կամ տարածքային ամբողջականությանը սպառնացող զինված հարձակման կանխարգելում կամ ետմղում,
-անդամ-պետության տարածքում բռնի գործողությունների կանխարգելում, դադարեցում եւ հակազդում,
-այլ վտանգների, մարտահրավերների ու արտակարգ իրավիճակների հակազդում:
Իսկ, ահա, ՀԱՊԿ կանոնադրության չորրորդ հոդվածի համաձայն՝ եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի հարձակման (զինված հարձակման՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող), ապա դա մասնակից երկրների կողմից կընկալվի որպես հարձակում (զինված հարձակում՝ անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող) ներկայիս պայմանագրի բոլոր մասնակից պետությունների վրա։ Դիմումը, սակայն, երկրորդ հոդվածով է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
3445 դիտում
09:37 03-05-2017
ՍՊԸ-ն չի կատարել ՊՆ հանդեպ պարտավորությունները և փորձել «քցել» պետությանը. «Ժողովուրդ»
628 դիտում
14:38 09-11-2023
Ադրբեջանի հանդեպ Հայաստանի պարտավորությունները կհեշտացնեն խաղաղության գործընթացը. Էրդողան
Այս բաժնից
493 դիտում
07:55 26-03-2024
Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել. «Ժողովուրդ»
844 դիտում
07:36 26-03-2024
Հիվանդանոցում ի՞նչ է ասել նռնակի պայթյունից վիրավորում ստացած Արթուր Մովսիսյանը. «Ժողովուրդ»
769 դիտում
07:13 26-03-2024
Նիկոլ Փաշինյանը խոստացել է 10 օրից վերադառնալ. «Ժողովուրդ»