211652_close_icon
views-count1399 դիտում article-date 09:15 12-05-2021

Սանկցիաներ կկիրառվեն բացառապես ընտրական գործընթացին մասնակից սուբյեկտների նկատմամբ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Թե արդյոք օրենքի խախտում է այն, որ դեռ քարոզարշավը չսկսված՝ տարբեր վայրերում ար­դեն իսկ փակցված են այս կամ այն քաղաքական ուժի քարոզ­չական պաստառները, հե­տաքրքրվեցինք ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից:

Արտահերթ ընտրություննե­րում քարոզարշավի մեկնար­կից հետո, եթե կլինեն քարոզարշավի կա­նոնների խախտումներ, դրանք կվերացվեն, և կկայացվեն համապատասխան որոշումներ: Եթե կլինեն քարոզչական պաստառներ, որոնք փակցված կլինեն ոչ այն վայրերում, որտեղ օրենքը թույլ է տալիս, փակցված կլինեն օրենքի խախտումով, չեն պարունակի օրենքով սահմանված նշագրումներ, դրանք կհեռացվեն: Իսկ մինչ այդ, Ընտրա­կան օրենսգիրքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար որևէ գործառույթ չի նախատեսում:          

Ընտրական օրենսգիրքը նախատեսում է սանկցիաների կիրառում բացառապես ընտրական գործընթացին մասնակից սուբյեկտների նկատմամբ: Օրենսգրքում առկա կանոնները սկսում են գործել քարոզարշավի մեկնարկի պահից սկսած: Մենք պետք է ունենանք թեկնածու, որ թեկնածուին վերագրենք քարոզչություն: Եթե չկա գրանցում, չկա նաև թեկնածու, այս պարագայում նրանց նկատմամբ հնարավոր չէ կիրառել քարոզչության էլեմենտներ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր