211652_close_icon
views-count1279 դիտում article-date 19:22 11-05-2021

Հայ-Ղազախական հարաբերություններն ամրապնդվում են. դեսպան Բոլատ Իմանբաևն այցելել է ԵՊՀ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: 

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով
պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը և Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը:

Բոլատ Իմանբաև շնորհակալություն հայտնեց հյուրընկալության համար և փաստեց, որ Հայաստանի հետ
համագործակցությունը շատ սերտ է և դինամիկ. «Երկու երկրների միջև առկա փոխգործակցությունը բավականին ընդգրկուն է՝ տնտեսություն, գիտություն, կրթություն, մշակույթ և այլն: Ուրախ եմ, որ կրթագիտական ոլորտի ծանոթություններս սկսվում են Հայաստանի Մայր բուհից՝ ԵՊՀ-ից, որը ծանրակշիռ տեղ է զբաղեցնում միջազգային գիտակրթական ու մշակութային հարթակներում»:

Գեղամ Գևորգյանը դեսպանին ներկայացրեց ԵՊՀ համառոտ պատմությունը, հայ-ղազախական համագործակցության վերջին տարիների արդյունքները և հույս հայտնեց, որ բարեկամ երկրների և մասնավորապես կրթական հաստատությունների միջև կապն էլ ավելի կամրապնդվի:

Դեսպանը պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանին հանձնեց Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շնորհակալագիրը, որը Ղազախստանում պետական պարգև է համարվում: Շնորհակալագրում արձանագրված է. «Ղազախ մեծ բանաստեղծ Աբայ Կունանբաևի 175-ամյակի կապակցությամբ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ մեր երկրի հոգևոր նվաճումների պրոպագանդման և մշակութային կապերի ամրապնդման գործում բացառիկ ավանդի համար ու մաղթում եմ ստեղծագործական նոր հաջողություններ»:

Ալեքսանդր Սաֆարյանը խորին շնորհակալությունը հայտնեց Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևին, իր ղազախ գործընկերներին և դեսպանին՝ հայ-ղազախական բարեկամական դարավոր կապերի ամրապնդմանն ուղղված հայ թյուքագետների աշխատանքը բարձր գնահատելու համար:

Կողմերը փոխանակվեցին հուշանվերներով, այնուհետև Ալեքսանդր Սաֆարյանը դեսպանին ուղեկցեց  ԵՊՀ
արևելագիտության   ֆակուլտետում  գործող՝ Աբայի անվան ղազախական մշակույթի, պատմության և լեզվի կենտրոն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր