61072 դիտում
15:19 11-05-2021
Նոր Նորքի ոստիկանները Բագրևանդ թաղամասում հայտնաբերել են այն ինքնաձիգը, որով ենթադրաբար քրեական հեղինակության սանիկը սպանել է Ավստրիայի քաղաքացիներ եղբայրներից մեկին, մյուսին էլ հրազենային վնասվածքներ պատճառել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ՝ մայիսի 10-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հսկայածավալ օպերատիվ աշխատանքների արդյունքում, այնուհետև իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում Բագրևանդ փողոցի 20 հասցեի դիմացի խոտածածկ տարածքում հայտնաբերել են «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և դատարկ պահուստատուփ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան կասկածներ, որ նշված ինքնաձիգով է արդեն հետախուզման մեջ գտնվող Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ՝ 31-ամյա Ռոբերտ Անդրանիկյանը կրակոցներ արձակել և սպանել Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 37-ամյա Հովհաննես Մկրտչյանին և հրազենային վնասվածքներ պատճառել նրա եղբորը՝ նույնպես Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Կարեն Մկրտչյանին։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական և մատնադրոշմային փորձաքննություններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերք պահելու, օգտագործելու փաստով հարուցված քրեական գործի շրջանակում նոր մանրամասներ էին ի հայտ եկել:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված քրգործը հարուցվել էր մայիսի 8-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում Ավստրիայի Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Կարեն Մկրտչյանին հրազենային վնասվածք պատճառելու, իսկ 37-ամյա Հովհաննես Մկրտչյանին՝ հրազենային մահացու վնասվածք հասցնելու փաստով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վաչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեկան հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական գործողություններ և համագործակցելով Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետ, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով պարզել էին ենթադրյալ կասկածյալի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա սպանության վայրի շենքեից մեկի բնակիչ՝ 31-ամյա Ռոբերտ Ա.-ն է, ով վիճաբանություն էր ունեցել Հ. և Կ. Մկրտչյանների հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել եղբայրների ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռոբերտ Ա.-ն Մասիվում հայտնի քրեական հեղինակություններից մեկի սանիկն է, իսկ սպանության վայրում հայտնաբերված Mercedes-ը եղբայրները ավտոմեքենաների վարձույթի սրահից էին վերցրել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 400+
400+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)