211652_close_icon
views-count1385 դիտում article-date 14:54 11-05-2021

ՔՊ-ի նախընտրական շտաբը կղեկավարի Պապիկյանը, նրան կօգնեն Արսեն Թորոսյանը, Ռոմանոս Պետրոսյանն ու Արայիկ Հարությունյանը. News.am

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ հանրային կապերի համակարգող, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նա ասաց, որ ՔՊ նախընտրական շտաբը համակարգելու են Սուրեն Պապիկյանը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:

Ալեքսանյանը հայտնեց, որ առաջիկայում կհրապարակվի նաեւ նախընտրական ցուցակը։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարգախոսն է ՝«Ապագա կա»:

Նմանատիպ նյութեր