211652_close_icon
views-count53435 դիտում article-date 21:18 10-05-2021

Բնակիչներն ասում էին. «Լավին՝ լավ, վատին՝ վատ». 10 տարվա «մահաբեր ճանապարհ»-ի խնդիրը ՀՀ ոստիկանապետը, Երևանի քաղաքապետն ու ՀՀ ՃՈ պետը մեկ ամսում լուծեցին. շնորհակալություն նաև «Սուր անկյուն» հաղորդաշարին.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ մայիսի 9-ին, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Գրիգոր Հարությունյանի գլխավորությամբ, Երևանի ճանապարհային ոստիկանության  ծառայողների հետ համատեղ վերջապես իրականացրեցին երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի  փողոցի  ավելի քան 2 հազար բնակիչների խնդրանքը, որով բնակիչերը  դիմել էին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և ՀՀ ճանապարհային ոստիկանության  պետ Եգոր Կարապետյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, Գ. Հարությունյանի գլխավորությամբ բնակիչների կողմից «մահաբեր ճանապարհ» անունը ստացած  հատվածում սարքվեց  արհեստական անհարթություն, ինչը  զսպաշապիկ կհանդիսանա որոշ վայ վարորդների համար և նշված հատվածում կնվազի վրաերթերի, ավտովթարների և ինքնավթարների թիվը:

Բնակիչները  10 տարուց ավել խնդրանքով դիմել էին պատկան մարմիններին, սակայն սայլը տեղից չէր շարջվում:

Վերջին ամիսներին նշված փողոցում տեղի ունեցած բազմաթիվ ավտովթարների, վրաերթերի, ինքնավթարների, այդ թվում՝ ողբերգական ելքով  դեպքերից հետո բնակիչերը բաց նամակ-խնդրանքով դիմեցին Վ. Ղազարյանին, Հ. Մարությանին և Ե. Կարապետյանին և եթե նախկին տարիներին այդ նամակները չինովնիկների աշխատասենյակներում նետվում էին  պահոց   ու փոշոտվում, ապա ՀՀ ոստիկանապետի, Երևանի քաղաքապետի և ՀՀ ՃՈ պետի բարի կամքի դրսևորման արդյունքում խնդիրը կարգավորվեց:

Երեկ,  երբ Գ. Հարությունյանի գխավորությամբ քաղապետարանի աշխատակիցները աշխատանքներ էին կատարում, բնակիչերը իրենց շնորհակալությունն էին հայտնում Գ. Հարությունյաին, նաև բանվորներն, ասելով.   «Հալալ է, մեկ ամիսն էլ չլրացած 10 տարուց ավել չլուծվող և իրար պաս տալու գործը կարճ ժամանակում խելքի բերվեց: Հիմա վստահ ենք, որ  «մահաբեր ճանապարհ»-ը մոռացության գիրկն է անցնելու: Հաստատ վարորդները  էլ չեն տանջի ավտոմեքենայի գազի սեղմակը և  դեպքերը   հաստատ կնվազեն:

Շնորհակալ ենք նաև «Արմենիա» հեռուստաընկերության  «Սուր անկյուն» հաղորդաշարին ու SHAMSHYAN.com-ին, որ հետևողական եղան  մեր խնդիրը պատկան մարմիններին ներկայացնելու գործում»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ապրիլի 8-ին  SHAMSHYAN.com  էին դիմել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասի  Գուրգեն Մահարի փողոցի ավելի քան 2 հազար  բնակիչ, ովքեր խնդրում էին, որպեսզի ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջապես միջոցներ ձեռնարկեն՝ իրենց փողոցում վերջ դրվի երթևեկության  անարխիային:

SHAMSHYAN.com-ը  ներկայացրել էր բնակիչների  դիմումը.  «Հարգելի ՀՀ ոստիկանապետ Վ. Ղազարյան, ՀՀ ՃՈ պետ Ե.Կարապետյան, Երևանի քաղաքապետ Հ. Մարության, Ձեզ են դիմում Գուրգեն Մահարի փողոցի 2 հազարից ավելի բնակիչներ, խնդրելով, որպեսզի միջոցներ ձեռնարկեք՝  մեր փողոցում որոշ վայ վարորդների կողմից  երթևեկության անարխիային վերջ տալու ուղղությամբ: Գիտենք, եթե ցանկանաք, այդ հարցը օրերի ընթացքում կլուծեք: Գիտենք նաև, որ  այդ իրավասությունը ՀՀ ոստիկանության և  ՀՀ  ճանապարհային ոստիկանության  գործառույթների մեջ չի մտնում, սակայն դուք կարող եք միջնորդել Երևանի քաղաքապետին, որպեսզի Գ. Մահարի փողոցից դեպի Մուշավան և Ջրաշեն տանող հատվածում տեղադրվեն  արհեստական անհարթություններ, ինչը որոշ վայ վարորդների համար կդառնա զսպաշապիկ: Հավատացեք,  դուք Ձեր կատարած քայլով բազմաթիվ ընտանիքներ կփրկեք:

Այս հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ, վրաերթեր և ինքնավթարներ են տեղի ունեցել: Եղել են դեպքեր, որ  այդ ամենի հետևանքով  մարդիկ հայտնվել են հիվանդանոցներում: Ցավոք, եղել են նաև ողբերգական ելքով դեպքեր: Նման պատահարներից հետո պատկան մարմինները  ժամանել են ու խոստացել, որ  խնդիրը կլուծեն, սակայն այդ ամենը կարծես պոպուլիստական խոստումներ լինեն: Ոչ մի անգամ խնդիրը չի լուծվել: Օրեր առաջ իրար վրա ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի ունեցան: Վստահ ենք, եթե նշված ճանապարհահատվածում տեղադրված լինեին արհեստական անհարթություններ, ապա վարորդները չէին տանջի ավտոմեքենայի գազի սեղմակը:  

Ուզում ենք  Ձեզ նաև հիշեցնել, որ խնդրի մասին մի քանի անգամ դիմել ենք Երևանի քաղաքապետարան, սակայն դրական պատասխան չենք ստացել, պատճառաբանել են, թե այդ ճանապարհին սխալ է նման անհարթություններ տեղադրելը: Ողջ թաղամասի բնակիչներով խնդրում ենք՝ դուք տեղադրեք, ինչ է, ձեզ համար կարևորը ճաշա՞կն է, թե՞ մարդկային կյանքը: Ավելի լավ է, մի  2-3 տեղ արհեստական անհարթություններ լինեն, քան ամեն անգամ վթարներից հետո մարդիկ հայտնվեն կամ հիվանդանոցներում, կամ զբաղվեն հուղարկավորություններով: Ուզում ենք այս անգամ հավատալ, որ մեր կողմից բարձրացված խնդիրը դրական կլուծվի, իսկ դուք էլ հավատացեք՝ ձեր այդ քայլով կարժանանաք բնակիչներիս օրհնանքին, քանի որ այդ փողոցում կան մանկապարտեզներ, դպրոցներ,  ուսումնական հաստատություններ և Մուշավան, Ջրաշեն թաղամասեր այդ հատվածով են մարդիկ տեղաշարժվում»: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութերը՝  Գագիկ Շամշյանի    
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 167+
167+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր