211652_close_icon
views-count966 դիտում article-date 20:52 10-05-2021

«Արդյո՞ք Դուք պատրաստվում եք գալ ռացիոնալ դաշտ, թե՞ շարունակելու եք նույն քայլերով խորացնել ճգնաժամը». ԵՊՀ գիտխորհրդի անդամը՝ ԿԳՄՍՆ ԺՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

168.am-ը գրում է.

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն իր նախաձեռնությամբ այսօր հանդիպել էր ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ՝ քննարկելու բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման  նոր կարգին և ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխություններին առնչվող հարցերը։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումները հայտնելուց հետո Վահրամ Դումանյանը պատասխանեց ԵՊՀ գիտխորհրդի անդամների հարցերին:

ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր  Վահե Հովհաննիսյանը, որը Վահրամ Դումանյանի ելույթից առանձնացրել էր ստեղծված իրավիճակի համար հիմք հանդիսացած հիմնական 10 մտքերը, ասաց, թե դրանք իրականության հետ աղերս չունեն:

«Ես այստեղ նկատեցի մանիպուլյացիա, ես այստեղ նկատեցի արդարացում, բայց որևէ կոնտենտ ունեցող գործընթացի վերաբերյալ գնահատական և հիմնավորում չտեսա: Թեև դա իմ սուբյեկտիվ գնահատականն է…

Ասում եք՝ «առաջացել է ճգնաժամ: Չառաջացնեիք, պարոն Դումանյան, ճգնաժամը: Ուզում եք ձևավորել նոր խորհուրդ, նախ առաջինը՝ հրաժարական թող չտային բոլորը միասին շատ հետաքրքիր պայմաններում, իսկ եթե ուզում եք ձևավորել հոգաբարձուների խորհուրդ, միանշանակ հնարավորություն ունեիք ըստ գործող կարգի ձևավորել… Իմ հարցը հետևյալն է՝ արդյո՞ք Դուք պատրաստվում եք գալ ռացիոնալ դաշտ և քայլեր ձեռնարկել իրոք իրավիճակը հանգուցալուծելու ուղղությամբ, թե՞ շարունակելու եք նույն քայլերով խորացնել ճգնաժամը»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

ԿԳՄՍՆ ԺՊ Վահրամ Դումանյանը վստահեցրեց, թե  ինքը չի ունեցել ու չունի արդարանալու միտում,  գտնվում է ռացիոնալ դաշտում ու ռացիոնալ դաշտ է հրավիրում ԵՊՀ գիտխորհրդի անդամներին:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութը՝  168.am-ի 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր