211652_close_icon
views-count1207 դիտում article-date 18:33 10-05-2021

«Յուվենտուսը» կհեռացնի Պիրլոյին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Միլանից» կրած խոշոր պարտությունից (0:3) հետո վաղաժամ չի լքի իր պաշտոնը:
 
Երեկ երեկոյան թուրինյան ակումբի ղեկավարները քննարկել են թիմի ապագան, իսկ այսօր ևս մեկ քննարկում է եղել առավոտյան:
 
«Յուվենտուսի» ղեկավարները որոշել են մայիսի 12-ին «Սասուոլոյի» հետ կայանալիք հանդիպումից առաջ պաշտոնանկ չանել 41-ամյա մարզչին և նրան թողնել մինչև մրցաշրջանի ավարտը:
 
Միևնույն ժամանակ «Յուվեյում» Պիրլոյի ճակատագիրը որոշված է. մրցաշրջանի ավարտից հետո նա կհեռացվի:
 
Ա Սերիայի ավարտից 3 տուր առաջ Թուրինցիները զբաղեցնում են 5-րդ տեղը և վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ կարող են չհայտնվել Չեմպիոնների լիգայում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր