211652_close_icon
views-count2622 դիտում article-date 16:48 10-05-2021

Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք. օգտատեր

Ռոբերտ Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք, կոնկրետ լռե՛ք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Մնացականյանը։

«Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի վիդեոն տեսա, ահավոր տհաճ էր... Մի բան ասեմ , չասելն իմ կողմից ամենասխալ բանը կլինի։

Ռոբերտ Քոչարյանին ինչ մեղքի մեջ ուզում եք մեղադրեք, բայց ախպոր պես այս հողերի հանձնելու հետ կապված լռե՛ք, կոնկրետ լռե՛ք։ Իմ ծառայած տարիներից խոսեմ։ Գեներալ Գասպարյան Օնիկն ու Դավթյան Արտակը ներկա, հարցրեք իրենց։ 2003֊2005 թվականին ՀՀ հյուսիսարեւելյան  սահմանին մենք քանի՞ դիրքային առավելություններ ենք ձեռք բերել (պոստեր առաջ տալ էլի, կոնկրետ բարենպաստ դիրքերը վերցնել), հարցրե՛ք երրորդ բանակային կորպուսի 2002֊2005 թթ ծառայած տղաներին, Բերքաբեր գյուղի ժողովրդին։ Մի օր կպատմեն թե ոնց են ամանորին վերցրել մի քանի բարենպաստ հենակետ, Ջողազում ինչ մարտեր եղան, ինչքան առաջ գնացինք, քանի կիլոմետրեր ու դա երբեք չխոսվեց եթերում, չիմացվեց հանրության կողմից։ Ճիշտը դա էր։ Չէ, հիշեցրեք կպատմեն, թե թուրքերը ինչ կարգավիճակում էին, ոնց էին սարսափում մեզանից»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպի վիդեոն տեսա, ահավոր տհաճ էր... Մի բան ասեմ , չասելն իմ կողմից ամենասխալ բանը կլինի։...

Posted by Арутюн Мнацаканян on Monday, May 10, 2021

Նմանատիպ նյութեր