211652_close_icon
views-count6467 դիտում article-date 16:31 10-05-2021

Ոգեկոչում եմ բոլոր նրանց, ովքեր Արցախյան առաջին պատերազմում մեզ պարգևեցին հաղթանակի բերկրանքը՝ մինչև Շուշի․ Վահան Խորխոռունի. Irakanum.am

«Պարտվել ենք քանիցս, սակայն երբևէ չենք ծնկել: Հայ ազգն իր գոյության ամբողջ ընթացքում ունեցել է բազում մարտեր և կռիվներ: Զինվորները մարտնչել են չխնայելով սեփական կյանքը, լինելով հավատարիմ սեփական հավատքին ու զենքին,- այս մասին «Հայ զինվորի ոգեկոչման օր» խորագրով միջոցառմանը ասաց «Արմենիան Արմ» կազմակերպության ղեկավար Վահան Խորխոռունին, փոխանցում է Irakanum.am-ը։

Հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, Բի Հեփփի նախաձեռնության հետ համատեղ, մայիսի 9-ին «Հաղթանակ» զբոսայգում, «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ոգեկոչման միջոցառում էր կազմակերպել:

Միջոցառման մեկնարկին՝  անմար կրակով ջահը հեծանիվով սպորտ-մարզական առողջ ապրելակերպի քարոզով հասավ մինչև Եռաբլուր, որտեղ ապագա հաղթանակների համար կոչերով հանդես եկավ նաև ԶՈՒ փոխգնդապետ, հերոս Սարգիս Ստեփանյանը:



«Նախ ողջունում եմ և իմ խոնհարումի խոսքը հղում բոլոր նրանց, ովքեր բոլոր ժամանակներում անվերապահորեն ծառայել են հայրենիքին չխնայելով իրենց կյանքը հանուն հայկական պետության, պետականության և անկախության։ Մեր գոյության ընթացքում ունեցել ենք բազում մարտեր, կռիվներ, ճակատամարտեր ու թե եղել է , որ չենք հաղթել, ապա և չենք ծնկել։ Միշտ եղել ենք հավատարիմ մեր հավատքին, զենքին ՝ անկախ տեսակից ու քանակից, միշտ պատերազմել ենք հանուն խաղաղության, քանզի չի լինում խաղաղություն՝ առանց պատերազմի։ Եվ ես զավակն եմ այն ժողովրդի՝ ում ժամանակն անգամ չկարողացավ հաղթել։ Ու այստեղ այս հուշահամալիրի, հայ զինվորի հիշատակի անմար կրակի առջև կանգնած, ոգեկոչում եմ Հայրենականում զոհված մեր պապերին ու հայրերին իրենց հաղթական երթի համար, մինչև Բեռլին։ Ոգեկոչում եմ բոլոր նրանց, ովքեր Արցախյան առաջին պատերազմում մեզ պարգևեցին հաղթանակի բերկրանքը՝ մինչև Շուշի։ Ոգեկոչում եմ բոլոր նրանց ովքեր Արցախյան երկրորդ պատերազմում ցույց տվեցին մեր հաղթանակների կամքը, բոլոր իրենց դժվարություններով հանդերձ»,- իր խոսքում ասաց Վահան Խորխոռունին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր