211652_close_icon
views-count1721 դիտում article-date 16:02 10-05-2021

Ես Անգելա Մերկելին եմ փոխանցել հայ ռազմագերիների ծնողների նամակներն ուղղված Գերմանիային․ Նաիրա Զոհրաբյան. News.am

Եվրոպական խորհրդում նկատվում է անկեղծ շահգրգռվածություն հայ գերիների հարցը լուծելու վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հայտնում է News.am-ը։

«Հիմա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն նախագահում է Գերմանիան, և ես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին եմ փոխանցել հայ ռազմագերիների ծնողների նամակներն ուղղված Գերմանիային, որովհետև Գերմանիան այն երկիրն է, որը տեսել է գերիներին, գերեվարել է հրեաների, և նրանք ունեն գենետիկ մեղքի զգացողություն։ Ես բարձր եմ գնահատում Գերմանիայի արտաքին գործերի նախարարի ելույթը, երբ ադրբեջանցի պատվիրակը, որն ինձ համարում էր նացիոնալիստ ահաբեկիչ, ասաց, որ հայերը չեն վերադարձնում ականապատ տարածքների քարտեզը, ասաց՝ ստոպ, չփորձեք մանիպուլացնել, դուք լուծելու եք ռազմագերիների խնդիրը։ Ես ունեմ զգույշ լավատեսություն, որ Ադրբեջանը առաջիկա մեկ ամսվա ընթացքում որոշակի թվով ռազմագերիների կվերադարձնի»,- նշեց ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ մի քանի ծնողներ հանդիպել են իր հետ և պնդում են, որ իրենց իրանական և հայկական համարներով զանգում են որոշ մարդիկ, ասում են զինծառայողի տվյալները և ասում թե իրանական որ գյուղի զորամասում են։

«Պատմությունն ինձ տարօրինակ թվաց։ Ես կապվեցի Իրանում մեր արտակարգ և լիազոր դեսպանի Արտաշես Թումանյանի հետ  և դեսպանատունն այժմ ծնողների հետ աշխատում է։ Աշխատում է նաև Արտաքին գործերի նախարարությունը, և պատասխանը հստակ է, որ նման բան չկա։ Մենք որոշել ենք վիդեոկոնֆերանս անել Իրանի դեսապանատան հետ և ծնողներն իրենց հարցերի պատասխանները կստանան»,- ընդծեց Նաիրա Զոհրաբյանը։

Նմանատիպ նյութեր