211652_close_icon
views-count929 դիտում article-date 16:28 10-05-2021

Կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակը կնշանավորվի հոբելյանական համերգով

Կոմպոզիտոր, քանոնահար Խաչատուր Ավետիսյանի 95-ամյակի առթիվ մայիսի 23-ին, ժամը 19:00 Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի «Լուսանում է ամեն խավար…» խորագրով հոբելյանական երեկոն:

Համերգին կհնչեն Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները:

Երեկոյին ելույթ կունենան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ պրոֆեսոր Նորայր Դավթյան), «Նարեկացի» նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արտեմ Խաչատուր), ԵՊԿ օպերային ստուդիայի երգչախումբը (խմբավար՝ Գայանե Սահակյան), Հայաստանի պարի պետական անսամբլը (գլխավոր բալետմայստեր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյան), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան):

Երեկոյի մենակատարներն են Լուսինե Ազարյանը, Գուրգեն Բավեյանը, Նունե Բադալյանը, Վարդան Բադալյանը, Արսեն Գրիգորյանը (Ասո), Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը:

Նախագծի գեղարվեստական ղեկավարը Միքայել Ավետիսյանն է, միջոցառումը կազմակերպել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան

Նմանատիպ նյութեր