211652_close_icon
views-count1524 դիտում article-date 11:41 10-05-2021

Հաղթանակի բանաձևը սա է. Տիգրա Կարապետյան

Ասում ենք, ո՞րն է հաղթանակի բանաձևը. Հաղթանակի բանաձևը շատ պարզ է՝ զարգացնել ռազմական արդյունաբերությունը, այդ նպատակին ուղղել տարեկան 50-70մլն դոլար, յուրաքանչյուր հաջորդ տարի ավելացնելով 20-40 մլն ըստ արդյունքների, որի կեսը հատկացնել ժամանակակից հաստոցների ու սարքավորումների ձեռքբերմանը՝ ձեռք բերել աշխարհի ամենաժամանակից հաստոցներն ու սարքերը:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տիգրան Կարապետյանը, ով վայր է դրել մանդատը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ձևավորել ԳՀՓԿ պետական պատվեր ՝ արդյունքի դեպքում կնքել սերիական արտադրության 3-5 տարվա պայմանագրեր ձեռնարկությունների հետ (այս մասը երկար կարելի է գրել):

Ռադիոֆիզիկա, մեքենաշինություն և մի քանի այլ մասնագիտությունների գծով հրավիրել հայազգի և ոչ միայն, աշխարհի լավագույն մասնագետներին, այս մասնագիտություններ գծով սահմանել անվճար կրթություն, պայմանով, որ ավարտելուց հետո նվազագույնը 5 տարի պետք է աշխատեն ոլորտի ձեռնարկություններում:

Սա քայլերից ընդամենը մի քանիսն են, նախընտրական ծրագրերում ներառեք ռազմարդյունաբերությունը ու քչացրեք պաթոսն ու կենացները:

Հաղթանակի բանաձևը սա է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ասում ենք, որն՞ է հաղթանակի բանաձևը… Հաղթանակի բանաձևը շատ պարզ է՝ զարգացնել ռազմական արդյունաբերությունը, այդ նպատակին...

Posted by Тигран Карапетян on Sunday, May 9, 2021

Նմանատիպ նյութեր