211652_close_icon
views-count2060 դիտում article-date 17:59 09-05-2021

Մեծ Բրիտանիայում հաստատել են, որ ՉԼ-ի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելու համար բանակցություններ են ընթանում

Մեծ Բրիտանիայի կառավարության և ՈւԵՖԱ-ի միջև բարդ բանակցություններ են ընթանում, թե որտեղ պետք է կայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, հայտարարել է բրիտանացի քաղաքական գործիչ Մայքլ Գոուվը:
 
Մայիսի 29-ին կայանալիք եզրափակիչում հանդիպելու են «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»: Խաղը պետք է կայանա Ստամբուլում, սակայն անցկացման վայրը հարցականի տակ է, քանի որ բրիտանական կառավարությունը Թուրքիային ընդգրկել է ճանապարհորդությունների համար «կարմիր ցուցակում»՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:
 
Մեծ Բրիտանիան պնդում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը պետք է անցկացվի Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր