211652_close_icon
views-count2187 դիտում article-date 23:23 09-05-2021

Շուշին և մեր մնացած կորսված տարածքները կարող ենք հետ բերել միայն մեկ դեպքում. Արմեն Վարդանյան

«Մայիսի 9-ի կապակցությամբ շատ բան կարելի ա գրել' սրտաճմլիկ, հուզիչ, հաղթական, ոգևորող և այլն», իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

«Բայց մենակ մի բան կասեմ։ Շուշին և մեր մնացած կորսված տարածքները կարող ենք հետ բերել միայն մեկ դեպքում' եթե ունենանք ուժեղ, մրցունակ ու իրավական պետություն, որտեղ կա ուժեղ տնտեսություն, դրանից բխող հզոր բանակ, որտեղ չկա համակարգային կոռուպցիա, որտեղ մարդը գերագույն արժեք է, իսկ մարդու իրավունքները պաշտպանված պետության կողմից։

Եթե սա հասկանա մեր ռազմաքաղաքական էլիտան ու հասարակությունը մեր ապագա հաղթանակները իրենց երկար սպասեցնել չեն տա։ Շնորհավոր մայիսի 9-ը։ Նորանոր հաղթանակներ լինելու են»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր