211652_close_icon
views-count1284 դիտում article-date 13:38 09-05-2021

Արցախում մայիսի 9-ին ընդառաջ կայացել է խաչերթ՝ դեպի Ստեփանակերտի հուշահամալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախում  Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի  պաշտպանության բանակի կազմակվորման օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են խաչերթով՝ առաջնորդությամբ հատուկ այդ առթիվ Արցախ բերված հայոց բանակի պահապան՝ Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 8-ին Արցախի բոլոր եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո 2 րոպե տևողությամբ ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարում մատուցվել է ոգեկոչման (հոգեհանգստյան) կարգ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի նահատակների: Այնուհետև՝ եկեղեցու բակից, Արցախի պաշտոնատար անձանց, զինվորականների ու հարյուրավոր արցախցիների մասնակցությամբ մեկնարկել է խաչերթը՝ դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:

Քաղաքային հուշահամալիրում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան պաշտոն և աղոթք՝ Արցախյան պատերազմի բոլոր նահատակների համար:

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ այս օրերին համախմբող պետք է լինի ոչ միայն հիշողությունը, այլ նաև վաղվա օրվա նկատմամբ հույսը:Խաչերթին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պետական պաշտոնյաններ:
 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր