211652_close_icon
views-count1631 դիտում article-date 15:37 08-05-2021

Մերկելը կոչ է արել հարգել նացիստների օրոք զոհված միլիոնավոր մարդկանց հիշատակը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 1945թ. մայիսի 8-ն անվանել է ազատագրման օր՝ կոչ անելով հարգել նացիոնալ-սոցիալիստների օրոք զոհված միլիոնավոր մարդկանց հիշատակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրա խոսքերը «Թվիթեր»-ում մեջբերել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախարարների կաբինետի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:

«1945թ. մայիսի 8-ը ազատագրման օր էր: Այդ օրը դարձավ նացիստական բռնապետության և Հոլոքոստի ավարտը»,- նշել է Կանցլերը:

Մերկելը նշել է, որ անհրաժեշտ է հարգել միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք զոհվեցին նացիոնալ-սոցիալիստների բռնապետության տարիներին:

1945թ. մայիսի 8-ի, լույս 9-ի գիշերը Բեռլինում ստորագրվել է ֆաշիստական Գերմանիայի կապիտուլացիայի ակտը, որով ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը:

Նմանատիպ նյութեր