211652_close_icon
views-count28117 դիտում article-date 22:52 07-05-2021

Պատերազմն ինձ հասուն դարձրեց. Վիկա Մարտիրոսյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ


Համաճարակը, այնուհետև  պատերազմը փոխեց բոլորիս կյանքը, իսկ շուուբիզնեսում այն պարզապես կանգ առավ:

«Ամարաս» պարային համույթի ղեկավար, պարուհի, խորեոգրաֆ Վիկա Մարտիրոսյանի հետ զրուցել ենք պատերազմի, համաճարակի, հայրենիքը լքելու, քաղաքական հայացքների  և այլ հարցերի վերաբերյալ:

- Կորոնավիրուս, պատերազմ, կորուստներ... Վիկա, ի՞նչ կասեք այս դժվարին ժամանակահատվածի վերաբերյալ։
- Կորոնավիրուսն ինձ համար  կյանքն այլ կերպ ճանաչելու պատճառ դարձավ, իսկ պատերազմը ինձ երկու ամսում մեծացրեց և ավելի հասուն դարձրեց: Ես երբևե չէի մտածել, որ կարող եմ նման ապրումներ ու զգացողություններ ունենալ:

 - Ինչպե՞ս եք վերաբերվում քաղաքականությանը:
- Ես հետաքրքրված չեմ քաղաքականությամբ, անգամ չգիտեմ՝ ով՝ ով է: Կարծում եմ ավելորդ ժամանակի կորուստ է, բոլորն էլ նույնն են, բան չի փոխվելու:

- Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանի ապագան։
- Վախենում եմ ասել, բայց  դժվարություններ եմ տեսնում: Աստված եմ կանչում, որ  գոնե մեր երեխաները լավ ապագա ունենան իրենց հայրենիքում:

- Թշնամուն հաղթելու բանաձեւ ունե՞ք։
- Երևի չհանձնվելն է թշնամուն հաղթելու բանաձևը:

- Եթե ադրբեջանցի արտիստի հետ հայտնվեք մի վայրում, ի՞նչ կանեք։
- Ինձ նման հարցեր մի տվեք, որովհետև ես շատ շուտ եմ բռնկվում...

- Հայսատանի համար այս դժվարին շրջանը օգնո՞ւմ, թե խանգարում է  Ձեզ ստեղծագործել։
- Ավելի շատ խանգարում է, բայց քանի որ ես պայքարող տեսակ եմ, գլուխս կախ իմ գործն եմ անում, ու փորձում՝ առաջ նայել:

- Ինչպե՞ս առաջացավ «Կյանք, որ միասին ապրեցինք» տեսահոլովակի գաղափարը, ովքեր են մասնակցել այս աշխատանքի ստեղծմանը։
- Գաղափարը իմ և իմ մենեջեր Լիլինայինն էր: Շատ էինք ուզում նման տեսահոլովակ ունենալ: Ուզում էի՝պարի միջոցով արտահայտել զգացածս ցավը, ասելիքս շատ էր, հնարավորություններս՝մեկը: Հուսամ՝ ստացվել է աշխատանքը. մինչև այսօր միայն դրական կարծիքներ եմ լսում, ինչի համար իհարկե շնորհակալ եմ:
Տեսահոլովակը նկարեցինք Ծիծեռնակաբերդում, քանի որ այս պատերազմի արդյունքն  ինձ համար  հայերի 2-րդ Ցեղասպանություն էր:

- Վիկա, համաճարակն ու պատերազմը Ձեր ոլորտը կաթվածահար արեց։ Մտածե՞լ եք արդյոք հայրենիքը լքելու մասին։
- Անկեղծ կլինեմ. այո, մտածել եմ: Ցավով եմ ասում, բայց  իմ երեխաների կյանքն ինձ համար շատ թանկ է  ես դժվար թե կարողանամ միայնակ պայքարել այս անարդարության դեմ:

- Իսկ մտածե՞լ եք այլ գործով զբաղվելու մասին մինչև համաճարակի պատճառով կհանվեն սահմանափակումները։
- Ոչ, հուսամ այդպես էլ կմնա, և ես կշարունակեմ զբաղվել իմ սիրելի գործով:

- Վիկա, ի՞նչ եք երազում։
- Երազկոտ չեմ ընդհանրապես, բայց հիմա երազում եմ առաջվա կյանքը  վերադառնա, երբ կյանքը ուրախ էր և իրական. թատրոնը քիչ էր:

- Ընտանիքում տարակարծություններ կան այս կամ այն հարցի վերաբերյալ։ Եթե այո, ինչպե՞ս եք հարթում իրավիճակը։
- Ես բոլոր հարցերում համբերատար եմ դարձել: Մեր ընտանիքում կարծիքները հիմնականում համընկնում են, հազվադեպ են  պատահում տարակարծություններ, բայց մենք հարգելով միմյանց կարծիքը՝ ընդհանուր
հայտարարի ենք գալիս:

- Պարը՝ Ձեզ համար։
-Պարն ինձ համար ամեն ինչ է, ես ծնված եմ պարի  համար:

- Հանուն ինչի՞ եք պատրաատ թողնել պարը։
- Չեմ մտածել այդ մասին: Աստված չանի, որ նման ընտրության առաջ կանգնեմ:

- Համացանցին հետևելով՝ պարզ է դառնում, որ օրվա մեծ մասը պարին եք նվիրում։ Ընտանիքում «ներում» ե՞ն կնոջ, մոր բացակայությունը։
- Բարդ  հարց է: Շատ դժվար է համատեղել ընտանիքն ու աշխատանքը: Երեխաներս շատ են նեղվում, զգում եմ, որ գնալով ավելի շատ են ուզում ինձ հետ ժամանակ անցկացնել: Քանի որ ես կյանքում սիրում եմ, երբ ամեն բան իդեալական է լինում, աշխատանքս ինձանից շատ ժամանակ է խլում, որից իհարկե, տուժում է ընտանիքը:

-  Ընկերներ շա՞տ ունեք։
-Շատ ընկերասեր եմ, ընկերներ շատ ունեմ, բայց թանկ ընկերներս շատ չեն:

- Հայտնիներից շատերը իրենց էջերից ջնջելու կոչեր արեցին բոլոր նրանց, ովքեր համակարծիք չեն իրենց քաղաքական հայացքների հետ։ Նման խնդրի բախվե՞լ եք կամ՝ ինքներդ մաքրել ընկերների շարքը։
- Չէ, ինձ մոտ նման բան չի եղել.ո՛չ ինձ են  հեռացրել, ո՛չ ես եմ մյուսներին հեռացրել: Ինձ ճանաչողները գիտեն, որ ես նման բաներով զբաղվելու ժամանակ չունեմ: Ավելին ասեմ. բոլոր իշխանություների ժամանակ էլ ես ինքս իմ քրտինքով եմ վաստակել իմ հացը:

- Արցախ ասելիս..
- Ցավ եմ զգում, շատ մեծ ցավ. ափսոս...

- Պատերազմի մասին Ձեր խոսքը որպես կին, որպես մայր։
- Եկեք գնահատենք այն, ինչ ունենք. չէ՞որ, ինչպես տեսանք,  ամեն բան մեկ վայրկյանում կարող է փոխվել:

- Հայ զինվորը...
- Հայ զինվորը մեր ուժն է և մենք պարտական ենք նրանց ամբողջ կյանքում: Մեր տղերքը հերոսնսեր են, Աստված նրանց ուժ ու համբերություն տա, իսկ ովքեր չկան, հավերժ փառք ու պատիվ նրանց:

- Ձեր խոսքը հերոս տղերքի մայրերին։
- Ուժ ու համբերություն եմ մաղթում:  Հպարտ հերոսների մայրեր, մենք ձեզ հավերժ պարտական ենք:
 
Կարինե Գևորգյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր