211652_close_icon
views-count2756 դիտում article-date 19:29 07-05-2021

«Ռեալը» պատրաստ է վաճառել Ազարին. նրա վարքագիծը «Չելսիի» խաղից հետո զայրացրել է ակումբի ղեկավարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեալը» պատրաստ է վաճառել իր կիսապաշտպան Էդեն Ազարին 50 միլիոն եվրոյով: Բելգիացու վաճառքից ստացված գումարը «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ծախսել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիոն Մբապեի ձեռքբերման համար:
 
Նշվում է, որ ակումբում խիստ դժգոհ են 30-ամյա ֆուտբոլիստին՝ ցածր խաղամակարդակի պատճառով, իսկ նրա վարքագիծը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Չելսիից» կրած պարտությունից (2:0) հետո, երբ նա լոնդոնդյան ակումբի ֆուտբոլիստների հետ կիսում էր նրանց ուրախությունը, լցրել է «Ռեալի» ղեկավարության համբերության բաժակը:
 
Ազարը «Ռեալ» էր տեղափոխվել 100 մլն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 խաղի, դարձել 3 գոլի հեղինակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր