211652_close_icon
views-count1362 դիտում article-date 17:59 07-05-2021

Տոկիոյի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերը չանցկացնելո համար Ճապոնիայում հավաքվել է ավելի քան 191 000 ստորագրություն

Տոկիոյի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերը չանցկացնելու  համար Ճապոնիայում մայիսի 5 –ին ,   47 ժամվա ընթացքում ,  հավաքվել է ավելի քան 191 000 ստորագրություն:

Խնդրագիրն ուղղված է միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախին, որի այցը Ճապոնիա սպասվում է մայիսի 17-ին, միջազգային պարալիմպիկ կոմիտեի ղեկավար Էնդրյու Փարսոնսին, օլիմպիական հարցերի նախարար Թամայո Մարուքավային, կազմկոմիտեի  ղեկավար Սեյկո Հաշիմոտոյին և Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեին: 

Նշվում է, որ ՄՕԿ-ը, IPC- ն, Տոկիոյի կառավարությունը և վարչակազմը փորձում են բռնի կերպով անցկացնել օլիմպիական խաղերը: Մինչդեռ ոչ միայն Տոկիոյում, այնպես էլ աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսի համաճարակը դեռ տարածվում է:

Պատվաստումը  դեռևս որոշիչ գործոն չէ հիվանդության տարածումը կասեցնելու համար:

Ստորագրահավաքը սկսել է   հասարակական և քաղաքական գործիչ  Քենդզի Ուցունոմիան:

Նմանատիպ նյութեր