211652_close_icon
views-count1512 դիտում article-date 12:44 07-05-2021

Պատմությունն ունի հզոր առաջնորդ կերտելու հատկություն, բայց, ավաղ, նաև՝ հակառակը. Սենոր Հասրաթյան

Ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար մեր ժողովուրդը պարտադրված է ունենալ ուժեղ առաջնորդ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Առաջնորդ, ով հանուն պետականության պահպանման և ամրապնդման պատրաստ է հերթական անգամ ընդունել մեծ քաղաքականության մարտահրավերը և գնալ ընդառաջ բոլոր այն դժվարություններին, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ կլինի՝ համախմբելով ազգային ներուժն ու օգտագործելով անձնական բարձր որակները,վերականգնել ոչ միայն մեր Երկրի կորսված դիրքերը միջազգային հարթակներում, այլև հանրության բոլոր շերտերի և, հատկապես, Հայրենիքի զգացողությունից օտարված շրջանակների մոտ արթնացնել հավատն ու հարգանքը ազգային արժանապատվության հանդեպ... Նման որակներով զինված առաջնորդ կարող է լինել նա, ով պետությանը նայում է որպես գերագույն ԱՐԺԵՔԻ, այլ ոչ, հանուն նեղանձնական հետաքրքրությունների, ուրիշներին (այդ թվում՝ նաև թշնամուն) ծառայեցնելու միջոցի...


...Պատմությունն ունի հզոր առաջնորդ կերտելու հատկություն, բայց, ավաղ, նաև՝ հակառակը... Ցավալիորեն, այսօր մենք ապրում ենք ոչ թե հզորի, այլ թույլի ժամանակը... Իսկ այդ ժամանակը փոխելու համար մեզ հարկավոր է ընդամենը մեկ բան՝ հավատալ իրականին և մերժել այն ամենը, ինչ ականջահաճո է, բայց ոչ իրական»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար մեր ժողովուրդը պարտադրված է ունենալ ուժեղ առաջնորդ... Առաջնորդ, ով...

Posted by Սենոր Հասրաթյան on Thursday, May 6, 2021

Նմանատիպ նյութեր