211652_close_icon
views-count1075 դիտում article-date 11:25 07-05-2021

Կառավարությունը գումար է հատկացրել Բերդաշենի դպրոցի և Արթիկի մանկապարտեզի շինաշխատանքների համար

Կառավարությունը գումար է հատկացրել Շիրակի մարզի Բերդաշեն բնակավայրի դպրոցի շինաշխատանքների շարունակության և Արթիկ քաղաքում մանկապարտեզի կառուցման համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Շիրակի մարզի Բերդաշենի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2020 թվականին: «Վանի» ՍՊԸ-ի կողմից իրականացվել են շուրջ 72.4 մլն դրամի հողային աշխատանքներ:

«Կառավարությունը որոշում է ընդունել 100 մլն դրամ հատկացնել մոդուլային շենքի շինաշխատանքները շարունակելու համար։ Կառավարության որոշմամբ 100 մլն դրամ էլ հատկացվել է Արթիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկելու նպատակին»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը։    

Նմանատիպ նյութեր