211652_close_icon
views-count1207 դիտում article-date 15:29 06-05-2021

Ղրղզստանում սահմանին բախումների ընթացքում 200 օբյեկտ է ոչնչացվել

Տաջիկստանի հետ սահմանին բախման ընթացքում Ղրղըզստանի ավելի քան 200 անշարժ գույքի օբյեկտ է ոչնչացվել, հայտնում է Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Ղրղըզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գնահատականներով՝ ավերվել է 136 տուն եւ 84 օբյեկտ. 1 դպրոց, 1 բժշկական կետ, 1 մանկապարտեզ, 1 բժշկական կենտրոն, 1 ստոմատոլոգիա , 2 դեղատուն, 1 գրադարան, 27 բենզալցակայան, 34 խանութ, 5 ճաշարան, 3 ռեստորան եւ 7 պետական շենք: Ներկայումս արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ հանձնաժողովն աշխատում է նյութական վնասի չափը պարզելու ուղղությամբ»,- հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանամերձ շրջանների տեղական բնակիչների միջեւ կոնֆլիկտն ապրիլի 29-ին զինված առճակատման էր վերաճել երկու երկրների զինված ուժերի միջեւ: Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահների միջեւ բախումները տեւել էին ավելի քան վեց ժամ: Երկու կողմից զոհվել է շուրջ 50 մարդ, ավելի քան 200 մարդ վիրավորվել է: Ավերվել կամ այրվել է ավելի քան 300 տուն եւ ենթակառուցվածքային օբյեկտ: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվել էին զինադադարի եւ սահմանից ուժերի դուրսբերման շուրջ, սակայն հաջորդ օրը կրակի փոխանակումը կրկին վերսկսվել էր: Հերթական զինադադար ձեռք էր բերվել ապրիլի 30-ի ուշ երեկոյան: Տաջիկստանի բոլոր զինվորականները մայիսի 1-ին լքել են Ղրղզստանի տարածքը:

Նմանատիպ նյութեր