211652_close_icon
views-count1480 դիտում article-date 14:17 06-05-2021

Կիևում մեկնարկել է Բլինկեն-Զելենսկի հանդիպումը

Այսօր՝ մայիսի 6-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը։ Տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի կայքը։ 

«Անձամբ իմ ու Ուկրաինայի համար մեծ պատիվ է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությանը՝ մեր ռազմավարական գործընկերոջը, այսքան բարձր մակարդակի վրա ընդունելը: Սա շատ կարևոր է առաջին հերթին ուկրաինացի ժողովրդի համար, մեր անկախության և ինքնիշխանության համար, որին ԱՄՆ-ն աջակցում է 2014 թվականից ի վեր, և մենք շնորհակալ ենք ձեզ այս աջակցության համար»,- ասաց Վլադիմիր Զելենսկին՝ ընդունելով Կիևում Էնթոնի Բլինկենին:

Բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը կարճ զրույց կունենան լրատվամիջոցների հետ:

Այցի ընթացքում Էնթոնի Բլինկենը կհանդիպի նաև Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի և այլ պաշտոնատար անձանց հետ:

Նմանատիպ նյութեր