211652_close_icon
views-count1175 դիտում article-date 12:33 06-05-2021

Ամենակարևոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը վերադարձնի բոլոր ռազմագերիներին և բռնի կերպով պահվող անձանց. Արա Այվազյան

Ամենակարևոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը վերադարձնի բոլոր ռազմագերիներին և բռնի կերպով պահվող անձանց: ՀՀ ԱԳ նախարարության հաղորդմամբ՝ այս մասին ասել է Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ:

«Եվ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, որի մասին վկայում են նաև միջազգային մարդասիրական իրավունքի շարունակական զանգվածային խախտումները»,- ասել է նա:

Նշենք, որ Սերգեյ Լավրովը Հայաստան է ժամանել երկօրյա այցով: Այսօր նախատեսված է նրա հանդիպումը նաև Նիկոլ Փաշինյանի հետ:

Նմանատիպ նյութեր