211652_close_icon
views-count6301 դիտում article-date 14:19 05-05-2021

 Այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս. այսօրվա կառավարիչները, ոչ Մաթևոսյանից, ոչ Սիրադեղյանից մի տող ու մի բառ, նույնիսկ տառ անգամ չեն ընկալել, ուր մնաց`ամրագրեին. Դավիթ Մաթևոսյան

«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ինձ անընդհատ դիմում էին, թե Հրանտ Մաթևոսյանին վերագրվող, հիրավի իր ոճով և բացառիկ նմանությամբ ձևակերպված այս տողերը որ հոդվածից կամ գործից կամ հարցազրույցից են: Հպարտությամբ պիտի նշեմ, որ տողերի հեղինակը Ավետիս Հարությունյանն է ( ՎԱՆՈ ՍՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ) և իր հոդվածում Մաթևոսյանի "Մեծամոր"-ից մի կտոր հիշատակելով, թեման արծարծել է և ՀՐԱՇԱԼԻ ու նույնքան ՑԱՎՈՏ, արդիական ձևակերպել:

Ստորև տեղադրում եմ այդ կտորը, ինչպես նաև ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ հոդվածի հղումն ամբողջությամբ, դառնությամբ ու զզվանքով ամրագրելով, որ մեր այսօրվա ձախողակ կառավարիչները, ոչ Մաթևոսյանից, ոչ Սիրադեղյանից մի տող ու մի բառ, ու նույնիսկ տառ անգամ չեն ընկալել, ուր մնաց`ամրագրեին, օղ անեին ականջներին և փորձեին հիմքը դարձնել իրենց գաղափարների ու ծրագրերի: Չնայած... նախ պիտի գաղափար ու ծրագիր ունենային և ոչ լոզունգ ու մտքի շատրվաններ:

Ահա.
Հրանտ Մաթեւոսյանը հայկական ջարդերի առիթով գրում է, թե՝ բա գաս, խավար, վտանգներով լեցուն միջնադարով գաս հասնես 20-րդ լուսավոր դարի շեմին ու կոտորվե՞ս...

Բա հիմա գաս, գաս հասնես երրորդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս: Այդ 20 դարերի ոչ մի հատվածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանա՞ս մի քայլ ետ կանգնես ժամանակին, մի դաշնակից ավելացնելով՝ մի թշնամի պակասեցնես, մի վիրավորանք կուլ տաս, որ հետեւյալ 100 տարին չմեռնես ամոթից, մի զոհ տաս՝ 1000-ը խնայես, մի գյուղ տաս՝ 1000-ը պահպանելու համար:

Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս: Պարտվելը ի՞նչ է, որ պարտվել չսովորես եւ ամեն պարտություն վերածես արհավիրքի:
Մեզ խաբում են թուրքերը, երբ ասում են՝ «Հայի վերջիվ խելքը իմը լիներ»: Կամ ձեռ են առնում, կամ մենք ենք հորինել, մեզ հույս տալով, թե վերջում մի բան կմտածենք: Վերջին պահին, սակայն, մտածում են ուրիշները: Վերջին պահին, միշտ, որոշում ընդունում են ուրիշները:
Ավետիս Հարությունյան ( ՎԱՆՈ ՍՍԻՐԱԴԵՂՅԱՆ )
Հղումը` https://armtimes.com/hy/article/103641
ՏԱՐԱԾԵՔ խնդրեմ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ. Ինձ անընդհատ դիմում էին, թե Հրանտ Մաթևոսյանին վերագրվող, հիրավի իր ոճով և բացառիկ նմանությամբ ձևակերպված ...

Posted by Давид Матевосян on Wednesday, May 5, 2021

Նմանատիպ նյութեր