211652_close_icon
views-count1241 դիտում article-date 11:04 05-05-2021

Կորոնավիրուսի 493 նոր դեպք. կա 13 մահ

Մայիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217900 դեպք, որոնցից 201559-ն` առողջացած, 4178-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11134 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 100909 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3954 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 493 նոր դեպք:

Ունենք 452 առողջացած և 13 մահվան դեպք:

Նմանատիպ նյութեր