211652_close_icon
views-count1777 դիտում article-date 10:38 05-05-2021

Միքայել Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվելու. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «2009 թվականից առ այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (Սահմանադրական կարգի տապալում) մեղադրանք է առաջադրվել 5 անձի: Տեղեկությունը ՀԺ-ի հարցմանն ի պատասխան տրամադրել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Դատախազությունից հայտնում են նաեւ, որ հետախուզման մեջ գտնվող մեկ մեղադրյալի վերաբերյալ գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել է ցուցում առաջադրված մեղադրանքը (ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը) վերաորակելու եւ նոր մեղադրանք առաջադրելու հարցը լուծելու նպատակով կատարել անհրաժեշտ քրեադատավարական գործողություններ:

Խոսքը 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանի մասին է: Նա այժմ գտնվում է հետախուզման մեջ:

ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հետաքրքրվեցինք՝ վերաորակվե՞լ է Հարությունյանի մեղադրանքը: «Մեղադրանքը վերաորակելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»,- պատասխանեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը»: 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր