211652_close_icon
views-count1808 դիտում article-date 10:04 05-05-2021

Լարվածություն` իշխանական թիմում․ իմքայլականները հա­վատարմության քննություն են անցնում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Ազգային ժողովում իրավիճակը գնալով ավել է լարվում: Իշխանական թիմի Նիկոլ Փաշինյանին հավատարիմ թևը, առաջիկա ներքաղաքական հնարավոր բոլոր սցենարները հաշվի առնելով, սկսել է կասկածել սեփական թիմում յուրաքան­չյուրին, թե ով որ փուլում կարող է դավա­ճանել իրենց:

«Իրավունքին» հասած տե­ղեկությունների համաձայն՝ իմքայլական պատգամավորները, այսպես ասած, հա­վատարմության քննություն են անցնում Աժ «Իմ քայլը» խմբակցության քարտու­ղար Հակոբ Սիմիդյանի, Փաշինյանի աներձագ-պատգամավոր Հրաչյա Հակո­բյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մոտ: Հենց նրանց է վերապահված խորհրդարանում ուսումնասիրել դաշտն ու համապատասխան տվյալներ փոխան­ցել «շեֆին»՝ իմքայլականների նախընտ­րական վարքագծի վերաբերյալ:

Ըստ էու­թյան, վերոնշյալ եռյակի բարի կամքից էլ կախված է, թե իմքայլական պատգամա­վորներից ովքեր կրկին կհայտնվեն ՔՊ-ի նախընտրական ցուցակի «չալաղաջ» տեղերում: Այս գործընթացներից լրիվ ինքնամեկուսացված է Աժ նախագահ Արարատ Միրզոյանը, և սա հաշվի առնե­լով էլ՝  իմքայլականներն աշխատում են հնարավորինս հեռու մնալ նրանից: Ար­դյունքում Աժ նախագահը զգում է իրեն խորհրդարանում, ինչպես Դանիել Դեֆոյի հերոս Ռոբինզոն Կրուզոն անմարդաբնակ կղզում, բայց առանց Ուրբաթի»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր