211652_close_icon
views-count2168 դիտում article-date 21:38 04-05-2021

«Ուրարտուն» հյուրընկալեց Արթուր Աբրահամին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր «Ուրարտուում» էր։

Ակումբի տնօրենի հետ միասին բռնցքամարտիկը շրջեց ակումբի տարածքով, ծանոթացավ մարզաբազային ու ստեղծված պայմաններին, հանդիպեց ակադեմիայի սաների հետ, պատասխանեց նրանց հարցերին, այնուհետև ներկա գտնվեց «Ուրարտուի» գլխավոր թիմի մարզմանը։ Իսկ վերջում մարզիչ Ռոբերտ Արզումանյանը Արթուր Աբրահամին հանձնեց «Ուրարտուի» անվանական մարզաշապիկ։

Որպես վերջաբան՝ բռնցքամարտիկը մի քանի անգամ 11-մետրանոց նշակետից հարված կատարեց Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասին և նույնիսկ հաղթեց փոքրիկ դիմակայությունում։ 

Այցի մասին պատմող ռեպորտաժն ու հարցազրույցը Արթուր Աբրահամի հետ կտեղադրենք շուտով, ի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր