211652_close_icon
views-count3299 դիտում article-date 18:46 04-05-2021

Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կարեն Աբրահամյանին։ Հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Կարեն Աբրահամյանին ազատել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,– նշված է հրամանագրում:

ՀՀ նախագահը փաստաթուղթը ստորագրել է այսօր` մայիսի 4-ին։

Հիշեցնենք` Աբրահամյանը ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ էր նշանակվել 2020թ. հունիսի 12-ին։

Մինչ այդ` 2018թ. դեկտեմբերից մինչև 2020թ. փետրվարը, զբաղեցնում էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը։ 2019թ. սեպտեմբերի 17–ին նրան «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում է շնորհվել։

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր