211652_close_icon
views-count1778 դիտում article-date 18:56 04-05-2021

Ժոզե Մոուրինյո. «Ռոմայի» սեփականատերերի հետ հանդիպումից հետո հասկացա նրանց ամբիցիաները

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է հաջորդ մրցաշրջանից «Ռոման» գլխավորելու իր որոշումը:
 
«Շնորհակալ եմ «Ռոմայի» սեփականատերեր Ֆրիդկինների ընտանիքին, որ նրանք ինձ ընտրեցին, որպեսզի ես գլխավորեմ այս հրաշալի թիմն ու դառնամ նրանց ծրագրերի մի մասը:
 
Սեփականատերերի և գլխավոր տնօրեն Տիագու Պինտուի հետ հանդիպումներից հետո ես անմիջապես հասկացա «Ռոմայի» ամբիցիաները: Նման ամբիցիաները միշտ խթանում են ինձ և միասին մենք ցանկանում ենք առաջիկա տարիներին հաջող նախագիծ կառուցել:
 
«Ռոմայի» երկրպագուների անհավանական կիրքն ինձ համոզեց համաձայնվել այս աշխատանքին և ես անհամբերությամբ սպասում են հաջորդ մրցաշրջանի մեկնարկին:
 
Միևնույն ժամանակ ես Պաուլու Ֆոնսեկային լավագույնն եմ մաղթում», ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր