211652_close_icon
views-count1545 դիտում article-date 18:12 04-05-2021

ԱՀ ԱԺ պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ և «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում  ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի, ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի ուղեկցությամբ  մայիսի 4-ին այցելել է  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և 1915թ․Հայոց մեծ եղեռնի զոհերի  հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ  հարգել ցեղասպանության զոհերի  հիշատակը։

Նույն օրը  պատվիրակության անդամներն այցելել են  նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն և  հարգանքի տուրք մատուցել արցախյան Առաջին (1991-1994թթ.), 2016թ. Ապրիլյան և 2020թ.  Աշնանային արյունոտ պատերազմներում հերոսացած հայորդիների  հիշատակին։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր