211652_close_icon
views-count6611 դիտում article-date 14:23 04-05-2021

Օգնենք 30-ամյա երիտասարդին՝ հաղթահարելու քաղցկեղը

Սիրելի ընկերներ, նկարում 30-ամյա Կարապետն է, որի մոտ 2020թ տարեվերջին բժիշկները հայտնաբերել են «Ապլաստիկ անեմիա, ծանր ձև» հիվանդությունը, այս ընթացքում Կարապետը ստացել է համապատասխան բուժում, սակայն նրա կյանքը փրկելու համար անհրաժեշտ է անհապաղ իրականացնել ցողունային բջիջների ալլոգեն փոխպատվաստում, որը Հայաստանում, ցավոք, չի իրականացվում, այն պետք է կազմակերպվի Սանկտ Պետերբուրգում: 

Փոխպատվաստման համար անհրաժեշտ է 65.472 դոլար գումար, որից ընտանիքին հաջողվել է հավաքել մոտ 10.000 դոլար, հարկավոր է հավաքել շուրջ 55.000 դոլար գումար: 

Խնդրանքով դիմում ենք բոլոր բարեգութ մարդկանց` օգնելու Կարապետին և իր ընտանիքին հաղթահարելու այս չարաբաստիկ հիվանդությանը։ Ձեր յուրաքանչյուր՝ անգամ փոքրիկ լուման կարող է փրկել երիտասարդ տղայի կյանքը։

Փոխանցում կարող եք կատարել նաև հետևյալ եղանակներից մեկով՝
Idram ID - 523940760
ArCa - 9051340208067222

Բանկային փոխանցման միջոցով, ՎՏԲ Հայաստան բանկ, հաշվետեր՝ Հրաչ Ղազարյան (Կարապետի հայրն է)

AMD - 16025094900700
USD - 16025094900701
RUS - 16025094900702
EUR - 16025094900703

Բժշկական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ 
https://drive.google.com/drive/folders/1vOwYo7jF0dSEKKPdn1b4J5-PxCRPEhh8?usp=sharing

Թարմացում. բոլոր բարեգութ անձանց ֆեյսբուքյան, բանկային և այլ փոխանցումների շնորհիվ հնարավոր եղավ հավաքել անհրաժեշտ գումարի մեծ մասը, որի չափով նվազեցրել ենք դրամահավաքի նպատակային գումարի սահմանը և այժմ անհրաժեշտ է հավաքել շուրջ 15,000 դոլար գումար փոխպատվաստումն անհապաղ իրականացնելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում բոլորին և խնդրում շարունակել աջակցել՝ համատեղ հաղթահարելու այս չարաբաստիկ հիվանդությունը։

Նմանատիպ նյութեր