211652_close_icon
views-count14423 դիտում article-date 23:22 03-05-2021

Շիրակի մարզի Լուսակերտ գյուղում տեղադրվեց 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Տիգրանի հիշատակին նվիրված խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շիրակի մարզի Լուսակերտ գյուղում Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի կողքին տեղադրվեց  44-օրյա պատերազմում նահատակված հերոս Տիգրան Ֆահրադի Մկրտչյանի հիշատակին նվիրված խաչքար:

Տիգրանի ընկերների կողմից կազմակերպված՝ Խաչքարի բացմանը ներկա էին Լուսակերտ համայնքի ղեկավար  Սամվել Բալաբեկյանը,  գյուղի միջնակարգ դպրոցի կոլեկտիվը՝ դպրոցի տնօրեն  Աշոտ Գալստյանի գլխավորությամբ, հոգևորականներ, մտերիմներ, հարազատներ, գյուղի բնակիչներ: Այնուհետև գյուղի դպրոցում, որտեղ սովորել էր Տիգրանը,  տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ նահատակված հերոսի, որը կազմակերպել էր Տիգրանի դասղեկը՝  Լ. Առաքելյանը:

Տ. Մկրտչյանը ծնվել է  1995 թ.-ի օգոստոսի 10-ին Շիրակի մարզի Լուսակերտ գյուղում: 2013թ.-ին ավարտել է նույն գյուղի միջնակարգ դպրոցը և դեկտեմբեր ամսին զորակոչվել բանակ: Առաջին 6 ամիսը վերապատրաստվել է Լուսակերտի հրետանային զորամասում որպես հակատանկային հաշվարկի հրամանատար, որտեղ ուսումնական գրոծընթացն ավարտելուց հետո ստացել է  սերժանտի որակավորում և հետագա  ծառայությունը շարունակել է Վայքի զորամասում:

2015թ.-ին վերջացնելով ժամկետային ծառայությունը, վերադարձել է տուն: Զբաղվել է շինարարությամբ, ուներ շինարարի լավ պոտենցիալ:

Պայմանագրային ծառայություն է իրականցրել Արթիկի, հետո Արարատի զորամասերում,  իրեն դրսևորելով լավագույն կողմերով, իսկ Արարատի մարզում իրականացրել  մարտական հերթապահություն:

Տիգրանը ընկերասեր էր, բարի, մեծերի հանդեպ իրեն շատ հարգալից և օրինակելի էր դրսևորում, օգնում էր բոլորին: Կատակասեր տղա էր, շինարարության ոլորտում ուներ մեծ հաջողություններ, կոլեկտիվում վայելում էր սեր և հարգանք:

Պատերազմը սկսվելու ժամանակ Տիգրանը շինարարությամբ էր զբաղված Երևանում: Լսելով պատերազմի մասին լուրը, վերադարձել է գյուղ, և կամավորագրվել «Սասնա ծռեր» ջոկատին:

Սեպտեմբերի 30-ից եղել է Արցախի Հանրապետությունում: Սկզբնական շրջանում Ստեփանակերտում ստացել է հանդերձանք ու զենք և   ջոկատի կազմում մեկնել «Եղնիկներ» զորամաս, որտեղ ջոկատի հետ  մասնակցել է մարտական գործողություններին, իրեն դրսևորել արիաբար և քաջի մահով ընկել «Եղնիկներում»  հոկտեմբերի 7-ին՝ արկի պայթյունից:

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
 
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 116+
116+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր