211652_close_icon
views-count2330 դիտում article-date 23:04 03-05-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Մայիսի 3-4-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 5-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 5-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 3-4-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ:

Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր