211652_close_icon
views-count1264 դիտում article-date 22:52 03-05-2021

Միշել Տեր-Զաքարյանը կհեռանա «Մոնպելյեից»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին խաղացող, ֆրանսիական «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ  Միշել Տեր-Զաքարյանը հայտնել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, հայտնում է Armsport.am-ը:

«Ես հեռանում եմ 4 լավ մրցաշրջանից հետո, հուսով եմ, որ թիմը կմնա լավագույն տասնյակում: Չեմ զղջում՝ ես լավ ժամանակ անցկացրեցի այս ակումբում, մենք լավ աշխատանք կատարեցինք, ու այսօր ամեն ինչ ավարտված է: Սա մարզչի կյանք է:

«Ժամանակը հասունացե՞լ է: Այն, որ ես հեռանում եմ, չի նշանակում, որ խաղացողները հանձնվում են: Եթե ​​իմ հեռանալուց հետո «Մոնպելյեն» հայտնվի եվրոպական մրցասպարեզում, ես շատ ուրախ կլինեմ: Երեկ առավոտյան ես խաղացողներին ասացի, որ հեռանում եմ, նրանք դադարեցին ինձ հետ խոսել (ժպտում է)»,-ասել է Միշել Տեր-Զաքարյանը:

Նշենք, որ Ֆրանսիայի առաջնության 35 տուրից հետո «Մոնպելյեն» 47 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:​

Նմանատիպ նյութեր