211652_close_icon
views-count2022 դիտում article-date 22:22 03-05-2021

«Ատլետիկոյի» հետ խաղից առաջ Մեսին իր տանը թիմակիցների համար ճաշկերույթ է կազմակերպել

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին Լա Լիգայի 34-րդ տուրում «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակից (3:2) հետո թիմակիցների համար ճաշկերույթ է կազմակերպել իր տանը:
 
Մեսին թիմակիցների հետ ցանկացել է նշել «Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակը և «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ նրանց ոգևորել:
 
«Բարսելոնան» առաջատար «Ատլետիկոյին» ընդունելու է մայիսի 8-ին: Հաղթանակի դեպքում կատալոնացիները Լա Լիգայում կշրջանցեն մադրիդյան ակումբին:

Նմանատիպ նյութեր