211652_close_icon
views-count1646 դիտում article-date 23:16 03-05-2021

Հայ-Ռուսական համալսարանում կկայանա երգչուհի Յուլիա Չիչերինայի համերգը․ ստեղծագործական երեկոյին կասմունքի WarGonzo նախագծի հիմնադիր Սեմյոն Պեգովը

Հայ-Ռուսական համալսարանը և Երևանում գործող Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը (Россотрудничество) մայիսի 5-ին՝ ժամը 15:00-ին, հրավիրում են հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող ՀՌՀ-ի Երախտագիտության այգու տարածքում կայանալիք Հաղթանակի օրվան նվիրված ռուս երգչուհի և դերասանուհի Յուլիա Չիչերինայի համերգին:

Հաղթանակի օրվան նվիրված ստեղծագործական երեկոյին կմասնակցի նաև հայտնի ռուս ռազմական լրագրող, WarGonzo նախագծի հիմնադիր Սեմյոն Պեգովը, որը կասմունքի սիրված բանաստեղծ Արսենի Տարկովսկու ստեղծագործությունները:

Մուտքն ազատ է, բայց դիմակներով: Մի մոռացեք անձրևանոցները, մոռացեք քաղաքականությունը:

Մենք հիշում և պատվում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն Հայրենիքի:
 
ՀՌՀ մամուլի ծառայություն
 

Նմանատիպ նյութեր