211652_close_icon
views-count2149 դիտում article-date 16:06 03-05-2021

Կոմպակտ դասի ավտոբուսների հերթական խմբաքանակը Երևանում է

Երևանի փողոցներում առաջիկայում կհայտնվեն կոմպակտ դասի նոր ավտոբուսներ, որոնք մայիսի 2-ին են հասել մայրաքաղաք։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Ընդհանուր առմամբ 100 ավտոբուս ենք ձեռք բերել, որոնցից 96-ն արդեն Հայաստանում են։ Դրանցից էլ 92-ն ընդունել ենք, իսկ 4-ը՝ դեռևս ընդունման գործընթաց են անցնում։ Մայիսի 5-ին կամ 6-ին կշահագործվի 74 համարի երթուղին բացառապես նոր ավտոբուսներով։ Նախկինում այդ երթուղին սպասարկում էր մասնավորը, ով հրաժարվել էր, այժմ համայնքն է սպասարկելու։ Երթուղին ձգվելու է Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասից մինչև Էրեբունի վարչական շրջան։ Մյուս շաբաթ, հավանաբար, կշարագործվի 47 համար երթուղին՝ Նուբարաշեն վարչական շրջանից մինչև Եռաբլուր զինվորական պանթեոն։ Դրանից հետո էլ նախատեսվում է շահագործել 24 համարի երթուղին, որը Նորագյուղը կապելու է Արաբկիր վարչական շրջանի հետ»,- նշեց Կուբատյանը և հավելեց, որ մեկ երթուղում գործում է 12-14 ավտոբուս։

Նրա խոսքով՝ այս երթուղիները նախկինում էլ են գործել, 47-ն այսօր էլ աշխատում են, սակայն շատ վատ։ Կուբատյանը շեշտեց, որ ևս 3 երթուղի նորացվելու է։

Նմանատիպ նյութեր