211652_close_icon
views-count25616 դիտում article-date 21:06 02-05-2021

Ավտովթար Արարատի մարզում. Մասիսում բախվել են Mercedes-ը, Chevrolet Niva-ն և Ford Transit-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
 
Ժամը 16:40-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության և 3-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 29-ամյա Տիգրան Պ.-ի վարած Ford Transit մակնիշի, Մասիս քաղաքի բնակիչ, 68-ամյա Գևորգ Մ.-ի վարած Mercedes մակնիշի և Նիզամի գյուղի բնակիչ, 30-ամյա Ազարիա Ա.-ի վարած Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ազարիա Ա.-ն և նրա ուղևոր, Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչ, 54-ամյա Աշոտ Հ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր