211652_close_icon
views-count2307 դիտում article-date 12:28 02-05-2021

Գիշերը Հայաստան է ներկրվել COVID-19-ի դեմ չինական «Կորոնավակ» պատվաստանյութը

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում են պատվաստանյութերի նոր խմբաքանակների մատակարարումները:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մայիսի 1-ի գիշերը Հայաստան է ներկրվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ-ին տրամադրված COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:

Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և մեր երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար:

Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը 100 %-ով կանխարգելում են մահվան ելքերն ու հիվանդության ծանր ընթացքը: Պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի կոտրել համավարակի շղթան:

Նմանատիպ նյութեր