211652_close_icon
views-count3607 դիտում article-date 10:12 02-05-2021

Երկար սպասված «Երևանը արցունքներին հավատում էր» գեղարվեստավավերագրական ֆիլմը արդեն հետարտադրական փուլում է գտնվում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երիտասարդ Ռեժիսոր Հայկ Բաբայանի երկար սպասված «Երևանը արցունքներին հավատում էր» գեղարվեստավավերագրական ֆիլմը արդեն հետարտադրական փուլում է գտնվում։

Հիշեցնենք, որ Ֆիլմի նկարահանումները դադարեցվել են երկու անգամ կորոնավիրուսի համավարակի և վերջին պատերազմի պատճառով։

Համացանցում տեղադրված տեսանյութից պարզ է դառնում, որ ֆիլմում նկարահանվել են հանրահայտ դերասաններ և արտիստներ Կարպիս Շամլյանը, Արա Սարգսյանը, Աշոտ Եդիգարյանը և Գևորգ Մինասյանը։

«Երևանը արցունքներին հավատում էր» Ֆիլմը պատմության մեջ առաջին ֆիլմն է, որն անդրադառնում է Հոկտեմբերի 27-ի ողբերգությանը։

Ռեժիսոր Հայկ Բաբայանը բազմիցս նշել է, որ ֆիլմը միայն բուն ողբերգության մասին չէ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր