211652_close_icon
views-count1548 դիտում article-date 17:09 30-04-2021

Ֆերդինանդ Կարապետյանը Կազանում կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարի

Ձյուդոյի մեծահասակների հավաքականի առաջատար մարզիկ Ֆերդինանդ Կարապետյանը հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ մասնակցում է Նիդերլանդների Պապենդալ քաղաքում անցկացվող՝ Եվրոպայի Ձյուդոյի Միության կողմից կազմակերպված Օլիմպիական մարզումային ճամբարին։

Այս մասին հայտնում է ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։

Այս ուսումնամարզական հավաքի ավարտից հետո նրանք կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Կազան քաղաքում կայանալիք Մեծ Սաղավարտ միջազգային վարկանիշային մրցաշարին։

Առաջին եռյակներում տեղ գտնողները կստանան համապատասխանաբար 1000, 700 և 500-ական վարկանիշային միավորներ:

Կազանի մրցաշարը նախավերջինն է օլիմպիական որակավորման համար, իսկ որակավորման փուլը կավարտվի հունիսին՝ Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությամբ։

Նմանատիպ նյութեր