211652_close_icon
views-count1782 դիտում article-date 15:18 30-04-2021

Ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի․ փոխնախարար Գևորգ Սիմոնյան    

Առողջապահական համակարգի կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերն այս պահին հետևյալն է՝

ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ըստ ծանրության աստիճանի՝

- Ծանր - 962,

- Ծայրահեղ ծանր - 233,

- Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված - 76։

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը:

Հ.Գ. Փաստեմ, որ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան:

Գևորգ Սիմոնյան  

Նմանատիպ նյութեր