211652_close_icon
views-count1268 դիտում article-date 14:50 30-04-2021

ԵԱՏՄ-ի և Ուզբեկստանի կառավարության միջև ստորագրվել է փոխգործակցության հուշագիր

Եվրասիական տնտեսական միության և Ուզբեկստանի կառավարության միջև ստորագրվել է փոխգործակցության հուշագիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեսակամրջի ընթացքում այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:

«Իհարկե, նշանակալի իրադարձություն էր փոխգործակցության հուշագրի ստորագրումը ԵԱՏՄ-ի և Ուզբեկստանի կառավարության միջև, ինչպես նաև այդ հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար 2021-2023 թթ. ծրագիրը»,- ասաց Մալկինան:

ԵՏՀ կոլեգիայի նախագահի օգնականը նշեց, որ հուշագիրը ենթադրում է համագործակցություն առևտրային քաղաքականության, մաքսային-տեխնիկական կարգավորման, սպառողների իրավունքների պաշտպանության հարցերում: 

Ապրիլի 29-30-ը Կազանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը։

Նմանատիպ նյութեր