211652_close_icon
views-count1376 դիտում article-date 13:55 30-04-2021

Փոշոտ աթոռի վրա նստածները գնալու են. Գարիկ Ուրումյան

Գարիկ Ուրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մարդիկ իրականությունը չիմանալով ընդունել է այն ինչ տարիներով նա լսել է իր ականջներով, բայց` մտածել, վերլուծել այդ ամենն երբեք չի էլ փորձել, դա բավարարել է իրենց։

Երբ մի անձի շուրջ տարիներով տարբեր տեսակի ստեր է հրապարակվում ու դա արվում է միակողմանի, մյուս կողմի իրական ինֆորմացիաները չհրապարակվելով ու դա այն պատճառով, որ մարդը չի սիրում երբ իր պետության համար կատարած աշխատանքը հանրային մեծ տարածում գտնի, չի անում որպեսզի գովազդի իրեն, այլ անում է իր երկրի համար, անում է իր սրտի ցանկությամբ, իր մարդ լինելու համար։

Մարդը ունակ է մտածելու, տրամաբանելու և հասկանալու, բայց կան տեսակներ, որոնց համար բավարար է միայն այն ի'նչ ասում է դիմացինը, ու դա վերջնականապես հաստատվեց երեք տարի առաջ, երբ բազմահազար մարդիկ դուրս եկան փողոց այն փաստով, որով նրանք սնուցվել են տարիներով, դուրս եկան մի մարդու դեմ` որի մասին գիտեն միայն այն ինչ հնչել է ու այն էլ կեղծ, դուրս եկան առանց հասկանալու թե ում դեմ, թե ինչեր է արել պետության` պահպանման` անվտանգության համար։ Եվ հիմա հնարավորինս ցուցադրելով դրանց` հասկացնելով հասկանում ես, որ մարդիկ իրոք անտեղյակ են, շա'տ բաներ չգիտեն ու զարմանում են, իսկ որոշները իրոք ընդունում են և սկսում են փոխել իրենց կարծիքը։

Հասկանում եմ, որ մեծամասնությունը չի սիրում երբ մարդ հաջողությունների է հասնում ու իրենցից վեր է լինում, բայց սա այդ դեպքերից չէ, պետք է հասկանալ նաև թե ո'վ է այդ վեհ անձնավորությունը։

Փոշոտ աթոռի վրա նստածները գնալու են, բայց մնայուն է մարդ կոչումը, որն երբեք չի կարելի այն կորցնել, ամենակարևորը թույլ չտալ, որ դա ուրիշը խլի քեզանից։

Ազատիչը ճիշտ էր, դուք բոլորդ սխալ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Մարդիկ իրականությունը չիմանալով ընդունել է այն ինչ տարիներով նա լսել է իր ականջներով, բայց` մտածել, վերլուծել այդ ամենն...

Posted by Գարիկ Ուրումյան on Friday, April 30, 2021

Նմանատիպ նյութեր