211652_close_icon
views-count1383 դիտում article-date 15:03 30-04-2021

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Ապրիլի 29-ին, ժամը 18.50-ին, Երևանի Եղվարդի խճուղում իրար են բախվել «Ռենո», «Նիսան» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ. «Սուզուկիի» 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 29-ին, ժամը 14.35-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Ռենո» բեռնատարը և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 1-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 309-րդ կմ-ին՝ Սևակավան գյուղի հատվածում, «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին. 62-ամյա վարորդը և երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 29-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արմավիր-Քարակերտ ճանապարհի 19-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ-130» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Աստրայի» 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 29-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 10-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 29-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 21-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել բետոնե արգելապատնեշին. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 29-ին, ժամը 19.35-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 21-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը. 51-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր